Hraparak.am-ը գրում է.
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոյանին Hraparak.am-ն այսօր հարց ուղղեց` իրեն անհանգստացնո՞ւմ է այն փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել Նիկոլ Փաշինյանը, որով, ասում են, Քյարքին` Տիգրանաշենն էլ է տրվելու Ադրբեջանին:

«Աչքիդ ա երևում»,-կտրուկ արձագանքեց մարզպետը:

Իսկ եթե իր աչքին երևա, որ Քյարքին այլևս մերը չէ, ի՞նչ կանի, Թևոյանն ասաց. «Քեզ կտանեմ էնտեղ»: 

Հարցրինք` տանելու է գերի՞ հանձնի մեզ:

«Ապրելու, ես էնտեղ եմ ապրում` Տիգրանաշենում»,-ասաց Արարատի մարզպետը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել