Pastinfo.am-ը գրում է․

Մայիսի 12-ին ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիներին գերեվարելում դեպքում հնարավորություն կունենայինք հետագայում նրանց օգտագործել Ադրբեջանում ապօրինի գերության մեջ պահվող անձանց վերադարձնելու նպատակով։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում գնդապետ, գերեվարված շիրակցիների վերադարձի հարցով զբաղվող Բորիս Ավագյանը։ Ավելին՝ նրա կարծիքով ադրբեջանցիներին պարզապես անհրաժեշտ էր գերեվարել։

Ավագյանի խոսքերով՝ ադրբեջանական զորքի՝ ՀՀ տարածքից ներս գտնվելը ընդհանուր ազդեցություն ունի գերիների վերադարձի գործընթացում, քանի որ սա էլ է վերաբերում հայ-ադրբեջանական հարաբերություններին և լարվածությունը խոչընդոտում է Բաքվում պահվող մեր հայորդիներին վերադարձնելու գործընթացին։

Անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման գործընթացին՝ Ավագյանը նշեց, որ չի կարծում, որ դեմարկացիայի պրոցեսն առնչվելու է գերիների վերադարձի հետ։

«Կարծում եմ, ՌԴ-ն կանի ամեն հնարավոր բան, որ վերադարձնի գերիների ևս նոր խումբ ինչքան հնարավոր է սեղմ ժամկետում, բայց ժամկետներ չեմ կրող նշել»։

Դիտարկմանը, թե ռուսական կողմն ինչպես կարող է աջակցել ՀՀ-ին գերիների վերադարձի հարցում, երբ 6-7 օր սպասելուց հետո ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, թե եթե ողջամիտ ժամկետներում ադրբեջանցի զինվորականների՝ առանց նախապայմանների իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով, Ավագյանը նշեց, որ ռուսական կողմը կատարում իր բոլոր դաշնակցային պարտականությունները։

«Կարծում եմ, որ ՀՀ իշխանությունները տեղյակ չեն, որ պետական սահման հատողը նույն օրը պետք է կամ ձերբակալվի, ոչնչացվի կամ գերեվարվի, եթե մինչև այսօր դա չեն արել և ամեն օր ասում են, որ կարող է ուժ գործադրենք, դա արդեն դառնում է ծիծաղելի, որովհետև պետական սահմանը պետության հիմքն է, իսկ մենք տեսնում ենք, որ այն վերաբերմունքը, որը գործող իշխանությունը դրսևորում է պետական սահմանի նկատմամբ, քայքայում է պետականության հիմքը»։

Միտումնավո՞ր է արել արդյոք հայկական կողմը՝ չգերեվարելով ադրբեջանցիներին՝ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան Ավագյանը նշեց, որ դա կպարզվի քրեական գործի շրջանակում։

Ավելի վաղ Ավագյանը պահանջել էր ՀՀ գլխավոր դատախազից, որ քրեական գործ այն փաստի շուրջ, որ ապօրինի հատվել է ՀՀ պետական սահմանը։ Նրանք պետք է գերեվարվեին, որովհետև ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք։

«Դա կարելի է պարզել այն քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է իմ դիմումով՝ գլխավոր դատախազին։ Ես մամուլի միջոցով խնդրել էի, որ գլխավոր դատախազը իմ բանավոր հայտարարությունը հիմք ընդունի և հարուցի քրեական գործ։ Երեկոյան հարուցվեց քրեական գործը՝ պետական սահմանը հատելու վերաբերյալ և այդ գործի շրջանակներում ես պահանջում եմ, որ այն մարմինը, որի վարույթում է այդ քրեական գործը պարզի, թե սա միտումնավոր է, թե ոչ և բոլոր հանցակազմերը ստուգվեն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել