News.am-ը գրում է.

Ենթադրում եմ՝ ինչ հարցեր են հնչելու, կխնդրեմ հետեւեք պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրություններին եւ պաշտոնական լրահոսին: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ հրաժարվելով պատասխանել որեւէ հարցի:

«Իմ դիտարկմամբ օրական պարտադիր կերպով ՊՆ-ն ներկայացնում է իրավիճակը եւ կխնդրեմ բավարարվել դրանով: Շնորհակալություն»,-ասաց նա:

Հիշեցմանը, որ ինքը պաշտպանության փոխնախարարն է եւ կարող է ներկայացնել ՊՆ-ի տեսակետները, Արման Սարգսյանն ասաց. «Ես գիտեմ ես ով եմ, կխնդրեմ հետեւել պաշտոնական լրահոսին: ՊՆ-ն բնականաբար տալիս է ճշգրիտ տեղեկատվություն: Կխնդրեմ առաջնորդվեք տրված տեղեկատվությամբ»:

Նա անպատասխան թողեց դիտարկումը, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կքննարկվի, թե ինչպես է եղել, որ Ադրբեջանի զինուժն անարգել մուտք գործել ՀՀ տարածք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել