Pastinfo.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանին դուր չի եկել, որ կառավարության շենքի վրա գրվել էր «Անտինիկոլ V» հեշթեգը, որովհետև այս արշավը և գաղափարախոսությունը, որը դրված է շարժման հիմքում, նյարդայնացնում է նրան։ Ինքը դրան հակադրվելու, առարկելու, հանգամանալից իր այդ հիստերիկաները տանելու և թուլացնելու տարբերակ չունի, դրա համար եղել է ջղաձգում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը։

Հիշեցնենք, որ երեկ «Ադեկվադ» միաբանությունը լուսավորչական աշխատանքների շրջանակներում կառավարության շենքը լուսավորել են #antinikol շարժման հեշթեգով: Ակցիայի ավարտից հետո ոստիկանության ծառայողները ներխուժել են Կոնստանտին Տեր-Նակալյանի բնակարան և բերման ենթարկել նրան:

Կոնստանտին Տեր-Նակալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ իրեն բերման են ենթարկել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 10-րդ մասի հիմքով՝ ժամը 22։00-ից հետո հիվանդանոցների, բնակելի շենք-շինությունների և գիշերօթիկ դպրոցների վրա ձայնային կամ լուսային ազդանշաններով անդորրը խանգարելու համար, մինչդեռ՝ Կառավարության շենքը նշված կատեգորիաներից որևէ մեկի մեջ չի մտնում։ Բացի դա՝ մեր զրուցակիցն ընդգծեց, որ ակցիան իրականացվել է ժամը 21։05-ից 21։10-ի միջակայքում, ընդ որում՝ դա զուտ մերկապարանոց հայտարարություն չէ, որին կարելի է հավատալ կամ չհավատալ, ակցիան իրականացվել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում, որտեղ ֆիքսվել է ժամը։ Ըստ Տեր-Նակալյանի՝ Նիկոլ Փաշինյանին դուր չի եկել կառավարության շենքի վրա կամ ինչպես իրենք են նշում՝ հիվանդանոցի վրա գրվել էր «Անտինիկոլ V»։

«Ենթադրում եմ, որ հիստերիայի մեջ զանգել է ոստիկանապետին, ոստիկանապետը շարադասության կարգով հրահանգ է իջեցրել, եկել բերման են ենթարկել»,- նշեց Տեր-Նակալյանը։

Նրա խոսքով՝ ակցիաները շարունակական են լինելու և քանի Նիկոլ Փաշինյանը կա, «Ադեկվադի» ակցիաները կրելու են շարունակական բնույթ՝ կլինի դա «Անտինիկոլ V»-ի շրջանակներում, թե ոչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել