Hraparak.am-ը գրում է.

Երեկ կայացավ «Եվրատեսիլ 2021»-ի առաջին կիսաեզրափակիչը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում։ Ինչպես հայտնի է, Հայաստանն այս տարի չի մասնակցում մրցույթին։

Ադրբեջանը ներկայացնում է երգչուհի Սամիրա Էֆենդին՝ «Մատա Հարի» երգով։ Ադրբեջանցիները բացի այն, որ երգում օգտագործել են հայկական զուռնա և հայկական մեղեդիներ, ինչպես նաև՝ հին եգիպտական թեմատիկա և ոչ միայն, այլև շոու ծրագիրն են պատրաստել հայկական տրամաբանության մեջ։

Երգի ավարտին էկրանին է հայտնվում աչք՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի գույներով՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն։

Թե ինչ սիմվոլիկա ունի սա, դժվար է ասել, սակայն դժվար թե պատահականություն լինի, քանի որ համարի վրա նախապես աշխատում են և ամեն դետալը վաղօրոք մտածված է։

Նշենք, որ Ադրբեջանի մասնակիցը անցավ եզրափակիչ փուլ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել