1in.am-ը գրում է.
Ջրի համար նախատեսված շարժական զտիչը, որը թույլ է տալիս ջուր խմել նույնիսկ զուգարանակոնքից, այժմ հասանելի է յուրաքանչյուրին: Գիտնականները կարծում են, որ այն կօգնի միլիոնավոր մարդկանց կյանք փրկել:
Զտիչը թույլ է տալիս ջուր խմել նույնիսկ ջրափոսից: Դա նույնն է, ինչ զուգարանակոնքից ջուր խմելը, հաղորդում է Daily Mail-ը:
LifeStraw կոչվող զտիչը նախապես մշակվել է դանիական ընկերության կողմից՝ երրորդ աշխարհի երկրներում խմելու ջրի խնդիրը լուծելու համար:
Զտիչի թեստավորման արդյունքները ցույց են տվել, որ այն 99 տոկոսով ջուրը մաքրում է մի շարք աղիքային բակտերիաներից: Նշվում է նաև, որ այն երաշխավորում է 1000 լիտր ջրի արդյունավետ զտումը:
Հավելենք նաև, որ New York Times պարբերականը զտիչը համարում է «կյանքը փրկող», իսկ Forbes ամսագիրն այն անվանել է «մեր կենսակերպը փոխող 10 իրերից մեկը»: Իսկ Rotary Club բարեգործական կազմակերպությունը զտիչների մեծ խմբաքանակ է հատկացրել աֆրիկացի երեխաներին:
Զտիչն արժե 29 ֆունտ սթեռլինգ:





