Armenpress.am-ը գրում է․

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցի՝ Եվրախորհրդարանում մայիսի 20-ին կայանալիք քննարկման դեմ Ադրբեջանը լոբբիստական գործունեություն է ծավալում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ֆրանսիական հեղինակավոր Le Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան Քրիսթոֆ Բուիսոնը։

«Ադրբեջանը Եվրախորհրդարանի անդամներին մտահոգիչ նամակներ է ուղարկում։ Արցախյան պատերազմում «Հակագրո՞հ» և «Մարդասիրական իրավունքի հարգո՞ւմ»՝ ՍՈՒՏ։ Կրոնական հուշարձանների պահպանո՞ւմ՝ ՍՈՒՏ»,- գրել է Բուիսոնը՝ ներկայացնելով ադրբեջանական լոբբինգի նամակներից հատվածներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել