Tert.am-ը գրում է.

Գոմի դիմաց ադրբեջանցիներն են, ցանկապատել ենք, անասուններին բերում ենք դեպի մյուս կողմ։ Անասնագողություններ են լինում, անասունը գալիս է, վախենում ենք, որ կարող է սահմանը անցնել։ 19 գլուխ անասուն մեր հարևանից են գողացել, դե արի ու ապրի։ Այս մասին Tert․am-ի հետ զրույցում ասաց Շուռնուխի բնակիչներից մեկը։

Հարցին՝ ի՞նչ քայլեր է ակնկալում ստեղծված իրավիճակում, կինը պատասխանեց․

«Մեզ ռազմագետ ղեկավար է պետք, դա ամենակարևորն է, որ իմանա ինչպես ամուր պահի մեր սահմանները, ճիշտ վարի բանակցությունները։ Հունվարի 2-ից ադրբեջանցիները ներխուժել են Շուռնուխ։ Արդեն 5 ամիս է՝ ապրում ենք նրանց հետ միասին, վախը սրտներիցս չենք գցում։ 2-3 օրը մեկ գալիս են, ստուգում իրենց տրաֆարետը, գնում են։ Ճիշտ է` լարվածություն ենք զգում, բայց անհանգստություն չեն պատճառում։ Ապրում ենք սպասումներով՝ և՛ լավի, և՛ վատի»։

Անդրադառնալով օրերս ադրբեջանցիների կողմից ՀՀ պետական սահմանը հատելու գործողություններին, շուռնուխցին նշեց, որ ինչպես Շուշին հանձնեցին, գուցե մի օր էլ Սյունիքը հանձնեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել