Tert.am-ը գրում է.

Գազայի շրջանում պաղեստինցիները մարդասիրական օգնության կարիք ունեն, հայտնում է Al Jazeera լրատվականը և հավելում, որ, ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ Իսրայելի ավիահարվածների հետևանքով Գազայում ներքին տեղահանվածների թիվը մոտ 38 հազար է, որոնցից առնվազն 2500-ի տները ռմբակոծությունների հետևանքով ամբողջությամբ ավերվել են։

Լրատվականը խոսել է տեղահանվածների հետ։ 30-ամյա Սուհեյր ալ Արբիդը նշել է, որ երկու շաբաթ առաջ է ծննդաբերել և հիմա չի կարողանում որդուն բավարար չափով կերակրել և նրա համար տակդիրներ է խնդրում մարդկանցից։ Նա նշել է, որ իր տունը դպրոցից շատ է հեռու, և քանի որ մեքենաներ չեն եղել, իրենք ստիպված են եղել քայլելով հասնել դպրոց։

Մեկ այլ տեղահանված հայտնել է, որ սա առաջին անգամը չէ, որ տեղահանվել է։ Նա պատմել է, որ 2014 թվականի Գազայի պատերազմի ժամանակ, որի ընթացքում մահացել է 2100 պաղեստինցի, այդ թվում՝ 1462 խաղաղ բնակիչ, նա 40 օր ապաստանել է դպրոցում։ Կինը նշել է, որ հարվածներից հետո չեն կարողացել տուն վերադառնալ՝ սնունդ և հագուստ վերցնելու։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Tert.am-ը, բռնությունների սրմանը զուգահեռ՝ սրվում է նաև հումանիար ճգնաժամը։ Հազարավոր պաղեստիցնի ընտանիքներ լքել են իրենց տները և պատսպարվում են Գազայի հյուսիսային շրջանում ՄԱԿ-ի ներքո գտնվող դպրոցներում՝ իսրայելական հրետանային կրակներից խուսափելու համար:

ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ադնան աբու Հասանն ասել է, որ կազմակերպությունը սկսել է ապահովել տեղահանված ընտանիքների հիմնական կարիքների մի մասը և հավելել, որ շտապ աջակցության կարիք ունեն՝ անդրադառնալով մայիսի 10-ին Իսրայելի կողմից սահմանային անցակետի փակմանը, որն օգտագործվում է մարդասիրական օգնություն անցկացնելու նպատակով:

«Մենք ուզում ենք, որ աշխարհն աջակցի մեզ։ Մենք աջակցում ենք պաղեստինցիներին Երուսաղեմում և այլուր։ Սակայն հիմա ինձ պարզապես վերմակներ են պետք երեխաներիս համար, որոնք անցյալ գիշեր ցրտից չէին կարողանում քնել», - ասել է փախստականներից մեկը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել