Shamshyan.com-ը գրում է․

Մայիսի 17-ին, ողբերգական դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում՝  ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության հետնամասում անցնող ջրատարը  քաղաքացի է ընկել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն  ժամանել են ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանտար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև  ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով՝  օղակի հրամանատար Ադրանիկ Գևորգյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչության խումբը:  

Օպերատիվորեն ժամանել է նաև  Երևանի 1-03 շտապօգնության թիվ 61 բժիշկների հերթապահ խումբը՝ բժիշկ Հենրիկ Կյուրեղյանի և բուժքույր Նազիկ Խեչումյանի գլխավորությամբ:  

Փրկարարները  ոստիկանության Շենգավիթի և Մալաթիայի բաժնի ծառայողների հետ քաղաքացու ընկնելու վայրից մոտ 250 մետր հեռավորության վրա, հոսող ջրատարում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 55-ամյա Գագիկ Դարբինյանի դին: Փրկարարարների կողմից քաղաքացուն դուրս  բերելուց հետո բժիշկն ու բուժքույրը արձանագրել են նրա մահը:  

Տեղում ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի հանձնարարականով ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ մասի օրվա պատասխանատուն տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Մալաթիա–Սեբաստիա   քննչական բաժին, որտեղից ժամանում է քննչական խումբը:  

Ոստիկաններն այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի դատական բժիշկը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ջրահեղձ եղած քաղաքացին իր 2 ընկերների հետ է այցելել նշված վայր և տեղի է ունեցել ողբերգական դեպքը:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ջրահեղձ եղած քաղաքացու հետ նշված վայրում եղած անձանց ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել