Armsport.am-ը գրում է․

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխել ակումբային գրանցումը։

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը՝ 27-ամյա անգլիացին ակումբի ղեկավարությանը նորից է տեղեկացրել, որ ուզում է հեռանալ թիմից։ «Տոտենհեմը» չի ուզում վաճառել Քեյնին։Աղբյուրը պնդում է, որ ՄՅՈՒ-ն, «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» արդեն կապ են հաստատել Քեյնի գործակալների հետ։ Այս բոլոր ակումբները ուզում են նրան ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Նշվում է, որ Քեյնը կցանկանար մնալ ԱՊԼ-ում։ Նա մտադիր է իր ապագայի հարցը վճռել Եվրոյից հետո։

Հարի Քեյնը «Տոտենհեմի» ակադեմիայի սան է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել