ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցում ՀՀ ԱԽ քարտուղարը նշել է, որ «ադրբեջանական կողմի պահանջներն ու հավակնությունները որևէ հիմնավորվածություն չունեն»:
Վերջին օրերի գլխավոր հարցադրումն այն է, թե իրականում ինչ է պահանջում Ադրբեջանը, որովհետև իսկզբանե էլ պարզ էր, որ խնդիրը միայն «սահմանային ճշգրտումները» չեն։
Ենթադրվում է, որ ՀՀ ԱԽ քարտուղարը ՀԱՊԿ գլխ. քարտուղարին ներկայացրել է, թե կոնկրետ ինչ հավակնություններ և պահանջներ է ներկայացնում Ադրբեջանը։
Այդքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչո՞ւ է իշխանությունը սա թաքցնում հասարակությունից, որովհետև ինքս կարծում եմ, որ այսպիսի դեպքերում որոշակի բացառությունները մի կողմ, բաց խոսելը բխում է նաև իշխանության շահերից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել