Lurer.com-ը գրում է․

Բանակցություններ դեռ չեն եղել, գյուղում իրավիճակը նույնն է՝ ոչ մի փոփոխություն, ամեն ինչ լավ է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանը:

Մեր այն հարցին, թե առաջիկա օրերին բանակցություններ նախատեսվո՞ւմ են, գյուղապետը պատասխանեց. «Երևի հա, բայց, թե երբ դա կլինի՝ չգիտեմ»

Նա ասաց, որ որևէ խնդիր չունեն. «Ամեն ինչ լավ է, մեր տղերքը հսկում են սահմանները»,- ընդգծեց գյուղապետը:

Հիշեցնենք, որ արդեն քանի օր է, ինչ Վերին Շորժայում ադրբեջանական ԶՈՒ-երը, մոտավորապես, 300-400 մետր առաջ են եկել։

Այսօր էլ ԱԽ նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ստեղծված իրավիճակը ճգնաժամային է, իսկ բանակցություններն էլ շարունակական բնույթ կունենան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել