Tert.am Լife-ը գրում է.

Երգչուհի Լիլուն դստեր՝ Մարիայի ծննդից հետո պարբերաբար խոսում էր ավելորդ քաշի մասին և նշում, որ փորձում է վերականգնել կառուցվածքը։

Երգչուհին նոր լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, թե որքան է նիհարել։

«Ուտելու ցանկությունը մեծ է, բայց լավ կազմվածք ունենալու ցանկությունն ավելի մեծ է։ Հա մի հատ էլ ասեմ՝ չեմ ուտում հաց և քաղցրավենիք»– լուսանկարներին կից գրել է Լիլուն, իսկ մեկնաբանություններում հայտնել, որ մեկուկես ամսում նիհարել է 8 կգ։

Այս արդյունքին երգչուհին հասել է միայն սննդակարգ պահելով, սպորտով դեռ չի զբաղվում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել