Պաղեստինցիների և իսրայելցիների միջև բախումները, որոնք սկսվել են մայիսի 7-ին, խլել են 139 պաղեստինցու կյանք Գազայում և ևս 13-ինը՝ Արևմտյան ափում, հայտնում է Al Jazeera լրատվականը։

Իսրայելական հարվածների հետևանքով Գազայի շրջանում մահացել է 139 պաղեստինցի, այդ թվում՝ 40 երեխա և վիրավորվել է մոտ 950 մարդ։ Իսրայելը հարվածել է փախստականների ճամբարին, որտեղ զոհվել է 10 պաղեստինցի, սակայն ենթադրվում է, որ զոհերի թիվն ավելի մեծ է։ Ընթանում են փրկարարական աշխատանքներ՝ զոհերի ճշգրիտ թիվը հաստակեցնելու համար։ Հորդանան գետի Արևմտյան ափին զոհերի թիվը հասել է 13-ի։ Իսրայելի ոստիկանության և պաղեստինցի ցուցարարների միջև առճակատումները շարունակվել են Արևելյան Երուսաղեմում:

Նշվում է, որ Գազայի կողմից պատասխան հրթիռակոծման հետևանքով իսրայելական կողմում զոհվել է 8 մարդ։

Բռնությունների սրմանը զուգահեռ սրվում է նաև հումանիար ճգնաժամը։ Հազարավոր պաղեստիցնի ընտանիքներ լքել են իրենց տները և պատսպարվում են Գազայի հյուսիսային շրջանում ՄԱԿ-ի ղեկավարման տակ գտնվող դպրոցներում՝ իսրայելական հրետանային կրակներից խուսափելու համար:

ՄԱԿ-ը հայտարարել է, որ, իսրայելական հարձակումների հետևանքով, մոտ 10 հազար պաղեստինցիներ լքել են Գազայի իրենց տները:

Այսօր պաղեստինցիները նշում են իրենց հայրենիքը սիոնիստների կողմից էթնիկական զտման ենթարկելու 73-րդ տարին, որը Պաղեստինի պատմության մեջ կոչվում է «Նաքբա» կամ «Աղետ»։

14:05

Պաղեստինյան Wafa լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գազայի էլեկտրաէներգիայի բաշխման ընկերությունը նախազգուշացրել է, որ պաշարված անկլավում գտնվող էլեկտրահաղորդման կայաններն իսրայելական ռմբակոծությունների պատճառով փլուզման վտանգի տակ են:

Գործակալությունը նշում է, որ իսրայելական կողմից եկող 10 հիմնական էլեկտրահաղորդման գծերից ութը խափանվել են: Ընկերությունը հորդորում էր բոլոր «համապատասխան կողմերին» շտապ միջամտել:

14:00

Եգիպտոսը շտապօգնության 10 մեքենա է ուղարկել Գազայի հատված՝ իսրայելական ռմբակոծությունների հետևանքով վիրավոր անձանց եգիպտական հիվանդանոցներում բուժելու համար:

Շտապօգնության մեքենաները Գազայի հատված են մտել Ռաֆահ անցակետից, որն արդեն հինգ օր է, ինչ փակ է Կուրբան Բայրամ մուսուլմանական տոնի կապակցությամբ, և վերաբացվելու է երկուշաբթի:

Բացի այդ, հետագայում հինգ շտապօգնության մեքենա է տեղակայվել տարածքում,  ավելի ուշ Գազայի հատված մտնելու համար: Եգիպտոսի երեք հիվանդանոցներ արդեն իսկ պատրաստվել են վիրավորներին բուժում տրամադրելու համար:

13։20

Արևմտյան ափի Նաբլուս քաղաքում հոգեհանգստի արարողություն է անցկացվում Իսրայելի հարձակման հետևանքով զոհված 11 պաղեստինցիների համար։

Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալել է 15 կասկածյալների, որոնք Լոդ քաղաքում մասնակցել են վերջերս տեղի ունեցած բռնություններին, ինչպես նաև առգրավել են զինամթերք։

Նույն ընթացքում Ավստրալիայի Մելբուռն քաղաքում հարյուրավոր մարդիկ հավաքվել են՝ պաղեստինցիներին իրենց համերաշխությունը հայտնելու համար։ Ակնկալվում է, որ այսօր նոր ցույցեր կանցկացվեն ամբողջ աշխարհում։

Արվեստագետ և ակտիվիստ Ասիլ Թայանը, ով ծագումով Երուսաղեմից է, Մելբուռնում կայացած բողոքի ակցիայի ընթացքում ասել է․ «Իսրայելը պետք է դադարեցնի Գազայի վրա հարձակումն ու դադարեցնի Երուսաղեմի էթնիկ զտումները»։

Հիշեցնենք, որ լարվածությունն Արևելյան Երուսաղեմում սկսել է աճել ապրիլի կեսերից, իսկ մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են միանգամից երկու վայրում ՝ Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ դատարանի որոշման համաձայն` Իսրայելի անվտանգության ուժերը վտարում են մի քանի արաբական ընտանիքների, ինչն ուղեկցվում են տեղի բնակչության բողոքներով և բռնի բախումներով:

Հայտնի է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը մոբիլիզացման հրաման են ստացել: Երկրի պաշտպանության նախարար Բենի Գանցը հրամայել է մոբիլիզացնել 5000 իսրայելցի զինվորների՝ «ներքին ռազմաճակատի պաշտպանությունն ամրացնելու համար»: Զորքը տեղակայվելու է Գազայի հետ սահմանային ցանկապատի մոտ: Լարվածությունը Արևելյան Երուսաղեմում սկսել է աճել ապրիլի կեսերից, իսկ մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են միանգամից երկու վայրում ՝ Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ դատարանի որոշման համաձայն` Իսրայելի անվտանգության ուժերը վտարում են մի քանի արաբական ընտանիքների, ինչն ուղեկցվում են տեղի բնակչության բողոքներով և բռնի բախումներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել