Tert.am-ը գրում է.

Ադրբեջանական ԶՈՒ-ն մտնում է քո տարածք, հիմա տալիս եմ առաջին հարցը՝ ո՞ւր է դիմացը կանգնած քո զորքը, և եթե այս զորքը չկա, եթե այս տարածքն անպաշտպան է, ապա ո՞ւր են պատժվածները, ո՞ւր է Գլխավոր դատախազության հարուցած քրեական գործը: Այս մասին այսօր Լիլիթ Թումանյանի հետ հարցազրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը՝ խոսելով սահմանում ստեղծված իրավիճակի, ադրբեջանական խմբերի՝ Հայաստան ներխուժելու և իշխանության քայլերի մասին:

Բեքարյանի խոսքով՝ ամբողջ ստեղծված իրավիճակում հարց է առաջանում՝ ո՞ւր են այս ամենի պատասխանատուները: «Հասկանալի է, որ պատիվ, արժանապատվություն վաղուց չկա, հասկանալի է, որ պետական մարմինները ստրկացված են: Մենք այսօր օկուպացիոն ռեժիմի հետ գործ ունենք, օկուպացիոն ռեժիմ, սեփական երկրի տարածքում, որովհետև նման իրավիճակում, երբ նայում ենք՝ ով ինչով է զբաղված, տեսնում ենք, որ ոչ մի բան իր տեղում չէ»:

Գործիչը նշեց, որ երեկ տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստը, որտեղ քննարկվում էր Սյունիք  ադրբեջանական խմբերի ներխուժման հարցը, ցույց տվեց, որ իրականում այն ծաղրանք էր և դեռ մի բան էլ ժողովուրդը շնորհակալ պիտի լինի, որ ադրբեջանական խմբերը եկել են մեր տարածք, բայց որևէ բախում չի եղել: «Այսինքն՝ ուզում են ասել՝ դե, պարզ չէ՞, որ չենք ուզում տալ, որ ուզեինք՝ կտայինք»,-ասաց նա և հիշեցրեց, որ այս ընթացքում անկախ նրանից, որ երկրում իրավիճակը լարված էր, Փաշինյանը Վրաստանի վարչապետին էր ընդունում, և սահմանում տեղի ունեցողը որևէ արարողակարգ չփոխեց, առաջնահերթություն չփոխվեց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել