Tert.am-ը գրում է.

ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարյովը ակնկալում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) բանակցային ներուժն արդյունավետ կօգտագործվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրավիճակում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Կուզենայի շեշտել, որ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է (և գործով ապացուցել է), որ մեր խնդիրն է մեր հարևանների միջև հակամարտությունը հենց խաղաղ ճանապարհով լուծելը: Խաղաղ երկխոսությունը խթանելու համար մենք միշտ փորձել ենք նաև ներգրավել միջազգային կազմակերպություններին, ինչպիսին է ՀԱՊԿ-ն: Հուսով եմ, որ այս կազմակերպության բանակցային ներուժն արդյունավետորեն կօգտագործվի ստեղծված ընթացիկ իրավիճակում»,- բացատրել է Բոնդարյովը:

Նա համոզված է, որ Ռուսաստանի խաղաղապահ միջնորդությունը կխոչընդոտի հայ-ադրբեջանական հակամարտության սրմանը: Սենատորի խոսքով՝ ավելի վաղ Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպը բացատրվում է այն փաստով, որ «երկու պետությունների հարաբերությունները, որոնք վերջերս են հակամարտել, ամբողջությամբ կարգավորված չեն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել