Tert.am-ը գրում է.

Ներկայումս բանակցային գործընթացը շարունակվում է, հուսով ենք այդ այն կավարտվի հայկական կողմի պահանջի անխտիր կատարմամբ։ Հայկական կողմից այս պահին բանակցում են ԳՇ պետի տեղակալը, կորպուսի հրամանատարներ և ներկայացուցիչներ ռուսական կողմից։ Այս մասին Գորիսում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Սև լճի շուրջ ընթացող բանակցություններին։

Նա բացառեց հնարավոր դիրքային փոխզիջումային տարբերակը՝ նշելով, որ բանակցությունները միայն Սև լճի վերաբերյալ չեն ընթանում, այլ այն վայրերի, որտեղ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մուտք են գործել։ «Ամբողջ բանակցությունները վերաբերում են այդ գործընթացներին, և հուսով ենք, որ ադրբեջանական կողմն անհապաղ կկատարի հայկական կողմի պահանջները»,– ասաց նա՝ չցանկացավ պատասխանել հարցին, թե այդ տարածքում ինչու հենակետեր չկային տեղակայված։

Անդրադառնալով հնարավոր չեզոք գոտիներ սաhմանելու հավանականությանը՝ նա Խաչատրյանը ասաց․ «Ընդհանրապես չեզոք գոտին շատ արդյունավետ միջոց է հակամարտող կողմերի միջև հրադադար պահպանելու համար, բայց չեզոք գոտին չպետք է լինի միայն ՀՀ հողերի հաշվին, դա միանշանակ ընդունելի չէ։ Եթե ստեղծվի չեզոք գոտի, դա պետք է իրականացվի նաև Ադրբեջանի տարածքի հաշվին»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել