Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ն կարծում է, որ Իսրայելը Պաղեստինի հետ հակամարտությունում ինքնապաշտպանության իրավունք ունի, ինչի համար կապահովի նրա ռազմական գերազանցությունը:

Այս մասին ասվում է Պենտագոնի պաշտոնական կայքում

Նշվում է՝ Պենտագոնում կայացած հանդիպման ժամանակ Իսրայելի ՊՆ քաղաքական և ռազմական վարչության տնօրեն Զոարա Պալտին և ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Կոլլը «դատապարտել են իսրայելցի քաղաքացիական անձանց դեմ իրականացված ահաբեկչությունները և ընդգծել Միացյալ Նահանգների աջակցությունն Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին», - ասվում է ամերիկյան պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Կոլլն ընդգծել է «ԱՄՆ Պաշտպանության նախարարության շարունակական աջակցությունը Իսրայելի որակյալ ռազմական գերազանցություն», ինչպես նաև ամերիկյան վարչակազմի հույսը խաղաղության վերականգնման հարցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել