Hraparak.am-ը գրում է.

Հայաստանի վարչապետի հեռախոսազրույցը։ Օրակարգն հասկանալի է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրադրությունը։ Կառավարության լրատվական ծառայության հրապարակած հաղորդագրությունում բավական հետաքրքիր դրվագներ կան, որոնք չկան, սակայն, Կրեմլի պաշտոնական կայքում։ Մասնավորապես, կառավարության հաղորդագրության մեջ կարդում ենք․

«Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր հետ վերադարձով»:

Կրեմլի պաշտոնական կայքում տարածված հայտարարության մեջ նման նախադասություն պարզապես չկա։ Ընդհակառակը շեշտված է, որ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Պուտինին եւ արտահայտվել է կառուցողական երկխոսության օգտին, որպեսզի առաջացած խնդիրները կարգավորվեն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Կրեմլի կայքում չկա որեւէ նշում, որ Պուտինը կարծիք է հայտնել, որ ադրբեջանական զինուժը պետք է վերադառնա ելման դիրքեր։





 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել