Ինչպես և կանխատեսել էի, նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ստորագրումից հետո, եթե դավաճան Նիկոլը պահպանում է իշխանությունն, ապա Հայաստանի և Արցախի վիճակն էլ ավելի էր վատթարանալու, որի դրսևորումներից մեկին հիմա ականատես ենք լինում...
Հետկապիտուլյացիոն շրջանում Հայաստանի հետ տեղի ունեցող տարաբնույթ խայտառակ դեպքերը՝ հիմնականում կապված Բաքվի հետ, բնական են, քանի որ երկիրը շարունկավում է ղեկավարվել պարտված և թուրքի կողմից նսեմացված դավաճան Նիկոլի կողմից...
Եթե վարչապետի աթոռը զբաղեցնող տականքը կարողանում է մանիպուլյացիաների, կեղծիքի, ստերի միջոցով պահպանել իշխանությունը երկրում՝ հիմնականում հենվելով քաղաքականապես անգրագետ խավի վրա, ապա արտաքին քաղաքականության բնագավառում Նիկոլն ամեն ինչ տանուլ է տալիս, սարսափելի վնաս է հասցնում Հայաստանին, քանի որ դրսում նրան վերաբերվում են որպես պարտություն կրած, թուրքի կողմից նսեմացված, նվաստացված ղեկավարի, որի արդյունքում նրանից կա՛մ զզվում են, կա՛մ խղճում են դրան...
Իսկ մինչ դավաճան Նիկոլն ամեն գնով փորձում է պահպանել իշխանությունը, մեր թշնամիները՝ թուրք-ազերիները մաքսիմալ օգուտ են դրանից փորձում ստանալ և պարտադրում են Հայաստանը ղեկավարող թերուսին կատարել այն ամենն ինչ նրանք ցանկանում են...
Դրա հետևանքներից մեկը եղավ այն, որ թուրքերը 250 հոգով գրավեցին Սյունիքի մարզի ամենակարևոր ռազմավարական կետերից մեկը՝ 3549 մետր բարձրությամբ Իշխանասարը և դրան հարակից Սև լիճը, որի արդյունքում Բաքուն կարող է վերահսկել Սիսիան-Գորիս ճանապարհը և 7 բնակավայրերի ջրամատակարարումը...
Հայաստանն այնքան անճար է, որ 250 ազերի-ասկյարների չկարողանալով վտարել երկրի տարածքից դիմել է ՀԱՊԿ-ին...
Դավաճան և Իլհամի կոշիկները լիզող Նիկոլի կողմից Հայաստանի վարչապետի աթոռի զբաղեցնելու ամեն վայրկյանը վնասում և վտանգում է Հայաստանին և մենք պետք է սպասենք նորանոր խայտառակությունների և նվաստացումների...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել