««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ զինվորական քննչական ծառայությունը հարցաքննության է հրավիրել ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Վաղինակ Սարգսյանին: Օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ում քննվում է մեկ քրեական գործ, որի շրջանակում էլ հենց Վաղինակ Սարգսյանին հրավիրել են հարցաքննության: Իսկ թե կոնկրետ որ քրեական գործի շրջանակում են Վաղինակ Սարգսյանին հրավիրել հարցաքննության, «Ժողովուրդ» օրաթերթին պարզել դեռևս չհաջողվեց:

Հիշեցնենք, որ Վաղինակ Սարգսյանը ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար էր նշանակվել 2018-ի հունիսի 11-ին: Նշանակումը պատահական չհամարվեց, քանի որ ապրիլի 23-ին Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային հանկարծակի միացան ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ՝ համազգեստներով, իսկ ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարն այդ ժամանակ Վաղինակ Սարգսյանն էր:

ՀՀ ՊՆ-ն քննադատել էր այս քայլը՝ հայտարարելով, որ բանակը պետք է դուրս լինի քաղաքականությունից և քաղաքական գործընթացներից: Նկատենք, որ հոկտեմբերի 26-ին՝ սահմանապահ զորքերի հետ հանդիպման ժամանակ, նրա հետ թեժ քննարկում էր ունեցել նաև ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել