ԱՄՆ-ն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և զսպվածության կոչ անում: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի չգծանշված հատվածի շուրջ մեծացող լարվածության լուրերին: Հասկանում ենք, որ կողմերի միջև շփումներ են ընթանում և զսպվածության կոչ ենք անում՝ իրավիճակի խաղաղ ապաէսկալացիա ապահովելու նպատակով»,- գրել է Պետքարտուղարության խոսնակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել