Ծանոթացեք՝ Խաչատրյան Սարգիսն է, ով լինելով 4 երեխաների հայր, թողնում է նրանց բախտի քմահաճույքին և վտանգելով իր առողջական վիճակը՝ մոբով մեկնում է սահման։ Սարգսին իր որոշումից հետ չի պահում անգամ իր 1 երիկամ ունենալու փաստը։ Նա մեկնում է սահման պատերազմի հենց առաջին օրը և վերադառնում է, երբ ավարտվում է ամեն ինր։ Ընտանիքը ուրախ է, որ անփորձանք ետ է վերադարձել և առողջական թեթև թվացող խնդիրներն այդքան էլ անհանգստացնող չէին թվում մինչև Սարգսի վիճակի կտրուկ վատացումը։ Նախնական հետազոտություն ստացել է պոլիկլինիկայում, որտեղ երիկամի վրա գոյացություն են կասկածել, հետագայում ռենտգեն հետազոտությունը ցույց է տվել, որ թոքերի վրա ևս նկատում են գոյացություն, բայց համոզվելու և բուժում իրականացնելու համար անհրաժեշտ է լուրջ հետազոտություններ, մի շարք անալիզներ, կատե հետազոտություն, որից հետո կհասկանան անելիքը։
Նշեմ նաև, որ ծայրահեղ վատ վիճակում մի քանի օր առաջ հասցրել ենք հիվանդանոց և կատարել են միզածորանի ստենդավորում, որի համար ընտանիքը վճարել է շատ դժվարությամբ, հարազատների և ընկերների օգնությամբ, իսկ առողջապահության նախարարությունը մերժել է իրենց ուղղված հայտը՝ պատճառաբանելով, որ նոր օրենք է դուրս եկել, եթե վիրավորում չես ստացել, չի սպասարկվում պետպատվերի շրջանակներում։

No photo description available.No photo description available.May be an image of 1 person and outdoors

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել