Tert.am-ը գրում է.

Ռուսաստանցի ռազմական փորձագետ, վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինի խոսքով՝ Ադրբեջանը կարողացել է անցնել Հայաստանի սահմանը և այնտեղ դիրքավորվել, քանի որ դեռևս Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները հստակ որոշված չեն։

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ երկար ժամանակ եղել են սահմաններ Հայաստանի և Ղարաբաղի միջև, այսինքն՝ ոչ մի սահման էլ չի եղել, իսկ հիմա քանի որ այդպես չէ, կարող են լինել տարբեր միջադեպեր։

«Դժվար է ասել, թե ադրբեջանական կողմը միտումնավոր, թե ոչ միտումնավոր է հայտնվել Հայաստանի տարածքում։ Հարցն այն է, որ ոչինչ լրջորեն որոշված չէ, դրա համար էլ Ադրբեջանը կարող է և՛ ոչ միտումնավոր դա անել, և այո՛, կարող է միտումնավոր անել՝ օգտվելով հենց փաստից, որ սահմաններն իրականում որոշված չեն»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ մայիսի  12-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցած Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում  քննարկվել են Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակը և հետագա քայլերը:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել էր. «Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր, ըստ էության, փորձ են անում պարփակել Սև լիճը:

Իհարկե այս գործողություններն անհանդուրժելի են Հայաստանի Հանրապետության համար, որովհետև դա ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ և իհարկե առանձին քննարկման առարկա է, թե ինչու և ինչպես է հնարավոր դարձել նման գործողությունը, բայց պետք է արձանագրել, որ սա իր բնույթով, ըստ էության, դիվերսիոն անցում է»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Անվտանգության խորհրդի նիստին արված հայտարարություններին, Ադբեջանին ուղղված մեղադրանքներին, թե եղածը համարվում է դիվերսիոն ներթափանցում ՀՀ տարածք, Ալեքսանդր Խրամչիխինը նշեց, որ նա պարզապես իր «աշխատանքն է» արել, պետք է մեղադրեր։

«Հիմա պետք է լուծել սահմանների ճշգրիտ տեղորոշման հարցը, իսկ թե որքանով է դրան պատրաստ Հայաստանը, ինձ դժվար է ասելը, քանի որ Ադրբեջանի համար դա տեխնիկական հարց է, իսկ Հայաստանի համար, անխոս, քաղաքական է, քանի որ եթե Հայաստանն այդ գործընթացում  ներգրավվի, նշանակում է, որ ընդունում է, որ Ղարաբաղը վերջնականապես կորցրել է»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել