Tert.am-ը գրում է.

Դեռևս հունվար-փետրվար ամիսներին կանխատեսել էի, որ այս ժամանակահատվածում հակառակորդը հնարավոր է իրականացնի նման գործողություններ, չպետք է այս իրադարձությունները մեր համար անսպասելի լինեին, մենք պետք է առավելագույնը պատրաստված լինեինք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնաով Սյունիքում հակառակորդի կողմից ՀՀ սահմանը հատելուն և 3.5 կմ առաջ գալուն:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ գործողությունները ռազմական բնույթ կրեն, Հովհաննիսյանն ասաց.

«Մենք պարտավոր ենք պատրաստ լինել նաև նման սցենարի, պետք է մշակենք ռազմական օպերացիա, եթե վերջնագրի ժամկետներով այդ տարածքներից չեն հեռանում, մենք պարզապես պարտավոր ենք իրականացնել պետության գործառույթը, այն է՝ պահպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը: Պետք է մշակվի ռազմական դոկտորինա, որ նման իրավիճակում, կարճաժամկետ ռազմական գործողությունների արդյունքում ինչպիսի հետևանքներով պետք է ունենանք գործողությունների շարք: Այնպես որ կարճաժամկետ ռազմական տարբերակով հարցի լուծում տան»:

Անդրադառնալով բարձունքի կարևորությանը և ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանն առ այն, որ դա չպահպանվող բարձունք է և այդպիսիք շատ կան, Հովհաննիսյանը պատասխանեց՝ ռազմավարական կարևոր բարձունք է համարվում նաև այն բարձունքը, որտեղից երևում է հակառակորդի ռազմավարական նշանակության օբյեկտը. «ՀՀ-ում չկա մի բարձունք, որ ռազմավարական նշանակություն չունենա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել