Tert.am-ը գրում է.

Կապիտուլյանտի համար ամոթ, պատվախնդրություն, արժանապատվություն հասկացություններ գոյություն չունեն, մեր պետության սահմանների հետ վարվում են ուզածի պես. Սյունիքն արցախյան պատերազմի անմիջական հետևանքն է և վերջին արարը չէ, սա մի բարձունքի համար մղվող բախում չէ, այլ՝ աշխարհաղաքական մեծ խաղի տարածաշրջանային հետևանք, որում մեր շահերն իբրև մանրադրամ դրված են սեղանին: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«ՀՀ տարածքային ամբողջականություն հասկացությունը սնանկ է։ Արցախյան պատերազմի ավարտից և կապիտուլյացիոն հայտարարությունից հետո փոխվեց աշխարհաքաղաքական վեկտորի հաջորդ թիրախը, Սյունիքը դարձավ Թուրքիայի նպատակը։ Թուրքիան մասնակցեց պատերազմին՝ պայմանով, որ հաջորդ քայլն Ադրբեջանի հետ Սյունիքով հաղորդակցությունն է, ապա դրա հայաթափումը։ Թուրքիան դրանով իրացնում է իր պանթուրքական նպատակը Հայաստանի ազգային շահերի հաշվին»,- ասել է քաղաքական գործիչը:      

Ըստ Զաքարյանի՝ անգամ բարեկամ երկրի կողմից որևէ ապօրինի սահմանախախտում ենթակա է անհապաղ քրեական հետապնդման, մինչդեռ Անվտանգության խորհուրդն այս վիճակում ոչինչ չի ասում. «Զանգում են ՌԴ ՊՆ և ԱԳՆ, ո՞ւր է ՀՀ-ն։ Մինչև 2018-ն այնպիսի քաղաքական և ռազմավարական պաշար էր ստեղծվել, որ մեզ հետ հաշվի նստելով՝ փորձում էին բանակցել։ Այսօր ադրբեջանցի զինվորը, առանց վախենալու, կարող է հանձնարարություն կատարել ՀՀ տարածքում, միևնույն է՝ Երևանը որևէ գործողություն չի ձեռնարկում, իսկ մտահոգ քաղաքացիներին պիտակավորում են»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել