Ֆռենդերիցս մեկն ասում ա՝
«Միշտ ուզեցել եմ իմանամ, երբ ամուսինը դավաճանումա, կնոջը ասում են`
Քեզ հետևի
Շորերդ փոխի
Սիրուն ներքնազգեստ հագի
Կա՞ մեկը, որ տենց արելա ու օգնելա»
Ինձ էլ ուրիշ բան ա հետաքրքրում։
Իսկ նույն իրավիճակում տղամարդուն ասում ե՞ն.
• «Հետևի քեզ, մազերդ նորմալ 2021 թվի ստրիժկա արա փառչակի պես ֆռֆռալու տեղը։
• Գոնե սեզոնը մեկ պեդիկյուր արա անտերը ախր, այ Վալերիկ ջան։
• Մի քիչ պոտենցիայիդ, լիբիդոյիդ հետևի, ակտի տևողությանն ու որակին հետևի, հո օդից չի եղել էդ ամեն ինչը։ Մեղքը քո չլենի...էէէէ քո հոգուԴ մեջ փնտրի։ Ամեն ինչում կնոջը մեղադրելով չի։
• Գոնե թևատակերդ ու ցայլքդ մազազերծի. մեղք ա էդ աղջիկը։
• Նենց արա անուշ բուրես, երբ տուն ես մտնում, որ էդ աղջիկը ենթագիտակցորեն հավանի քեզ։
• Կինը էրեխա ա, չի ջոկում ինչ ա անում։ Պետք ա համբերատար աշխատես վրեն։
• Աաաայ քեզ բան, այ Բգե ջան, բա կին ա.. էդ ո՞ր մի կինն ա մոնոգամ էս աշխարհում, սաաաղ կանայք էլ պսակվում, բայց հոգու խորքում պոլիգամ են մնում։ Էդ ինչի վրա էլ զարմանում ես ախր։ Կարևորը՝ վերջում տուն ա գալիս, հարսանիքներին կողքդ ա նստում, հետդ ա նկարվում։
Կարևորը էդ ա, Մոշ ջան, Միշ ջան, Կոլ ջան, Վրդո ջան»։
 Անունները պայմանական են և ինքնաբուխ-պատահաբար ընտրված։ Չնեղվեք։
 Շարունակեք զբաղվել այն ինքնախաբեությամբ, որ իբր միայն տղամարդիկ են պոլիգամ, պոլիամուր, պոլիմենթալ ու պոլիֆունկցիոնալ։
Կանայք չէէէ՜, կանայք երբեք։ Հատկապես հենց ձե՛ր կանայք, որ վոոբշե երբեեե՜ք։ ^^
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել