Shamshyan.com-ը գրում է.
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։25-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանում՝ Ալեք Մանուկյան փողոցում, հսկայական բարդին արմատից պոկվել և ընկել է Երևանի պետական համալսարանի բակում կայանված BMW X3, Nissan X Trail և Opel մակնիշի ավտոմեքենաների վրա։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և սպասում են, թե երբ կժամանեն Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմից։
Ծառի ընկնելու հետևանքով Opel-ն ամբողջովին դարձել է ոչ շահագործելի, մյուս ավտոմեքենաները նույնպես վնաս են կրել։
Ո՞վ է փոխհատուցելու քաղաքացիների վնասը, դեռևս պարզ չէ։