Toyota-ի նոր մոդելն արտասովոր արտաքին ունի, սակայն դա դրա ամենահետաքրքիր առանձնահատկությունը չէ։ Ավտոմեքենան զինված է արհեստական բանականությամբ։

Toyota LQ-ն Toyota Concept-i-ի մշակված և լավացված տարբերակն է, ունի նույն ոճը, սակայն էական տարբերություններ ևս առկա են։ Ընկերությունը դեռևս չի ցանկանում մանրամասներ հայտնել մեքենայի մասին, սակայն արդեն իսկ խոսել է դրա ընդհանուր բնութագրի վերաբերյալ։

 

Ինտելեկտուալ օգնականին անվանում են Յուի, ինչը ճապոներենից թարգմանաբար նշանակում է «փափուկ կապ»։ Այն նախատեսված է վարորդին օգնելու համար, ինչպես նաև ունակ է հասկանալու ուղևորների նախասիրություններն ու սովորությունները։ Գնահատելով ձայնն ու տոնը, խոսքի մաներան՝ օգնականը որոշում է, թե իչ տրամադրություն ունի ուղևորը։ Յուին կարողանում է ինքնուրույն կարգավորել կլիմայական տեխնիկան, աուդիոհամակարգը, լուսավորությունը սրահում։ Յուին ունակ է նաև ուղևորների հետ «շփվելու» լուսային ազդանշանների և հպումների միջոցով։

Արհեստական բանականությամբ է զինված նաև ավտոմեքենայի ավտոպիլոտը, իսկ դա նշանակում է, ո իրավիճակների մեծ մասում ավտոմեքենան կարող է տեղաշարժվել առանց վարորդի մասնակցության։ Բանականությունը կօգնի մեքենային ինքնուրույն կայանատեղի գտնել և կայանել մեքենան։

Ամբողջապես լիցքավորված մեքենան կարող է 300 կմ ճանապարհ անցնել։ Toyota LQ-ի ընդհանուր քաշը կազմում է 1680 կգ։ Դեռևս այս ամենը կոնցեպտի տեսք ունի, և մասնագետների աշխատանքները կշարունակվեն ևս մեկ տարի։ Հաջորդ ամռանը կիրականացվեն թեսթ-դրայվեր, որոնց մասնակցելու հնարավորություն կունենան բոլոր ցանկացողները։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել