Tert.am-ը գրում է.

Սահմանագծի փոփոխությունից հետո կան վայրեր, որտեղ բնակլիմայական պայմանները, ռելիեֆը շատ բարդ են և որոշ հատվածներում հակառակորդը տեղակայման գործընթաց չէր արել, հիմա եղանակային պայմանները փոխվել են տեղակայման պրոցես են անում, մեր Զինված ուժերն էլ հետևում է, որպեսզի իրենք իրենց տեղակայման վայրերից առաջ չգան, քանի որ ռելիեֆը բարդ է, հեշտ չէ սահմանագիծը որոշել, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Հայաստանի պետական սահմանը պահպանվել է՝ մեկ-երկու տեղ լանջով սահմանագիծ կար, որը մերոնք պնդում էին, որ պետք է այդ հատվածից ներս նստեն, որն ընթացքում կարգավորվեց: Երեկ ես եղել եմ Վերին Շորժայում, եղել եմ այն հատվածում, որտեղ այդ աշխատանքներն են, և մեր Զինված ուժերը աշխատում է, քարտեզները կան, սա այն նույն պրոցեսն է, որը կար նոյեմբեր–դեկտեմբեր ամիսներին»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել