Tert.am-ը գրում է.

ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտել է մայիսի 12-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Սյունիքի մարզ ներխուժմանը: 

Այս մասին կոնգրեսականը գրել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

«Ինձ խորապես անհանգստացնում են տարածված տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանական զորքերը անցել են Հայաստանի տարածք։ Եթե այս տեղեկությունը ճիշտ է, ապա սա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է կյանքերի հետագա կորուստների հանգեցնել։ Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները գիտակցի, որ մեր վարած քաղաքականությունը խրախուսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմական ձգտումները՝ նոր պատերազմի վտանգ առաջացնելով», - գրել է Շիֆն իր ֆեյսբուքյան էջում։

Կոնգրեսականը հավելել է, որ շփվել է  Բայդենի վարչակազմի հետ և հորդորել Մինսկի խմբի միջոցով ավելի շատ ներգրավվել գործընթացին, քանի որ դա այժմ ավելի կարևոր է քան երբևէ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել