Tert.am-ը գրում է․

Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերի խոսքով՝ Երուսաղեմում վերջերս տեղի ունեցած անկարգություններն անմիջականորեն կապված են Պաղեստինյան ինքնավարությունում նախատեսված ընտրությունների հետ:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի որոշմամբ՝ ընտրությունները հետաձգվել են անորոշ ժամանակով, ինչը դուր չի եկել ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը, որը, ըստ հարցումների, կարող էր հաղթել ընտրություններում և իշխանության գալ ոչ միայն Գազայի հատվածում, այլև ընդհանրապես Պաղեստինյան ինքնավարությունում:

«Մահմուդ Աբբասը, հասկանալով, որ Իսրայելի կառավարությունը թույլ չի տա ՀԱՄԱՍ-ի նախընտրական արշավը Երուսաղեմում, դա օգտագործեց որպես պատրվակ ընտրությունները հետաձգելու համար: Որպես պատճառ ընտրվեց Ռամադանի տոնակատարության ժամանակ առաջացող կրքերի բորբոքումը,- նշեց նա՝ մատնանշելով, որ այս անգամ, բացի սովորական բախումներից, եղան նաև անկարգություններ Շեչեմի դարպասի մոտ, տաճարի լեռան ցույցեր և Ալ Աքսայի մոտ ցուցարարների և սահմանապահների արյունալի բախումներ,- ՀԱՄԱՍ-ը միացավ առճակատմանը՝ Երուսաղեմի դեմ պատերազմ սկսելու կոչով»:

Երուսաղեմի ցույցերին, ըստ իսրայելցի գործչի, ավելացան Թուրքիայում, ինչպես նաև՝ Լիբանանում և Սիրիայում պաղեստինցի փախստականների ճամբարներում ցույցերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել