Armsport.am-ը գրում է․

Լոնդոնի «Տոտենհեմն» ու «Արսենալը» հետաքրքրված են ֆրանսիական «Լիոնի» պաշտպան Յոակիմ Անդերսենի ծառայություններով, հաղորդում է The Telegraph-ը:

«Զինագործները» 24-ամյա պաշտպանին դիտարկում են որպես Դավիդ Լուիզին փոխարինող, ում պայմանագրի ժամկետն ավարտվում է առաջիկա ամռանը:

Հաղորդվում է, որ պաշտպանի տրանսֆերը ձեռք բերելու հնարավորություններն ավելի բարձր են «Տոտենհեմի» մոտ:

Անդերսենն այս պահին վարձավճարով խաղում է «Ֆուլհեմում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել