Tert.am-ը գրում է.

Նոյեմբերի 9-ին թղթում գրված է, որ պատերազմն ավարտվում է այնտեղ, որտեղ կագնած է զորքը: Սակայն երբ զորքը հետ բերեցին, (Նիկոլ Փաշինյանին խմբ.) ասացին՝ մեր զորքերը 40 կմ առաջ էին, ինչո՞ւ ես հետ բերում, ասեց՝ բանավոր պայմանավորվել ենք: Սակայն նախoրոք պետք է գրվեր, թե ո՞ր գծի վրա ենք կանգնում, հիմա ադրբեջանցին գալիս է, ասում է՝ ես GPS ունեմ  և ամբողջ սահմանով տաշելով տանում է տասնյակ հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր: Նոյեմբերի 9-ի թղթով նա պետք է ճանաչեր Հայաստանի սահմանը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Այսօր առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զորքերը 3 կմ առաջ են եկել՝ Սոթքում և Գորիսում, այս պահին գրավել են Սև լիճը, որտեղից Գորիս քաղաքը ջուր է ստանում: Այս պահին Գորիս քաղաքում ջուր կա, որն ադրբեջանցիների ողորմածության արդյունքում է, ցանկացած պահի կարող են փակել: Հենց այս պահին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պետք է լիներ Սև լճում, կանցնի մեկ ամիս, Արման Թաթոյանին կվերցնի, կգնա գիշերը կայցելի սրա-նրա տուն և կփախնի: Հաջորդ հարցն այն է՝ ոնց եղավ, որ ադրբեջանցին 3 կմ առաջ եկավ, պետք է հայկական գիծ լինի, ոչ մի թուղթ Ադրբեջանը դելիմիտացիայի և դեմարկացիայի չի ստորագրում, մենք չունենք հայ-ադրբեջանական սահման»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել