Armsport.am-ը գրում է.

Հենրիխ Մխիթարյանը դադարեցրել է «Ռոմայի» հետ բանակցությունները պայմանագիրը երկարաձգելու շուրջ ՝ կապված Ժոզե Մոուրինյոյի հետ, ով ամռանը կգլխավորի հռոմեական ակումբը:

Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, «Յուրահատուկի» գալը դրդել է հայ ֆուտբոլիստին դիտարկել այլ տարբերակներ: Դա պայմանավորված է «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատանքի ընթացքում Հենրիխ Մխիթարյանի ու Ժոզե Մոուրինյոյի բարդ հարաբերություններով:

Հաշվի առնելով դա, Մխիթարյանը կարծում է, որ կարող է կորցնել իր առաջատարի դիրքը հռոմեացիների ճամբարում: Այս մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում անցկացրել է 41 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում կարողացել է դառնալ 12 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ 90min-ը գրել էր, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն առաջին հերթին կցանկանար հանդիպել և զրուցել նորանշանակ մարզչի հետ, որից հետո նոր կողնորոշվել իր ապագայի հարցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել