Tert.am-ը գրում է.

Արևելյան Երուսաղեմում իսրայելական ոստիկանական ուժերի և պաղեստինցիների միջև բախումները վերսկսվել են, մասնավորապես՝ Ալ-Աքսա մզկիթին հարող հատվածում, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Dunya Al Watan-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նախօրեին երեկոյան ոստիկանական ուժերը գրոհել են մզկիթի բակ, ուժի կիրառմամբ վտարել այդտեղից հավատացյալներին: Ոստիկանները ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ են կիրառել:

Դրանից հետո իրավապահները փակել են դեպի մզկիթ տանող դարպասները:

Պաղեստինյան WAFA լրատվական գործակալության տվյալներով՝ արաբ հավատացյալները փորձել են մուտք գործել մզկիթ, որպեսզի մահմեդականների համար սրբազան Ռամադան ամսվա ընթացքում նախատեսված հերթական աղոթքը կատարելու նպատակով, բայց իսրայելական ոստիկանները բռնի ուժով վտարել են հավատացյալներից մզկիթի տարածքից:

Բախումների հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել