Tert.am-ը գրում է.

Գազայի հատվածից Իսրայելի տարածքի հրթիռակոծության հետևանքով վնասվել է իսրայելական «Էյլաթ-Աշկելոն» նավթամուղը, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է իսրայելական Kan ռադիոկայանը:

Իսրայելական աղբյուրները տեսանյութեր են տեղադրում, ըստ որոնց՝ վնասված նավթամուղն ու նավթային պահեստարաններից մեկը հրդեհվել են:

Գազայի տարածքից հրթիռակոծության պայմաններում Իսրայելի մի շարք շրջաններում անկարգություններ են սկսվել, մասնավորապես՝ հյուսիսային հատվածում գտնվող Արարա բնակավայրում: Մի խումբ արաբներ փողոցներ են փակել, ավտոանվադողեր ու աղբարկղեր այրել, պաղեստինյան խորհրդանշաններ ցուցադրել, իսկ սոցցանցերում տարածված տարբեր տեսանյութերի համաձայն՝ անկարգություններ են տեղի ունենում նաև Երուսաղեմում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել