Tert.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանին կա՛մ սխալ են զեկուցել, կա՛մ ինքը տեղյակ չէ, որ արտաքին պարտքը հակում ունի երկիրը բերելու ճգնաժամի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պարտքից պետք չէ վախենալ, եթե անհրաժեշտություն լինի, 1-2 մլրդ էլ պետք է պետությունը պարտք վերցնի, ներդնի ապագայի մեջ։

Թադևոս Ավետիսյանը նշեց, որ եթե արտաքին պարտքը ոչ համաչափ է երկրի տնտեսական աճին և համակարգին, ի վերջո հանգեցնում է պարտքային ճգնաժամի։ «Դա շատ վտանգավոր երևույթ է և երկրի համար ունենում է երկարաժամկետ բացասական հետևանքներ, այսինքն՝  ֆինանսական համակարգի փլուզում, և մենք գտնվում ենք այդ շեմին»,–ասաց նա։

Տնտեսագետը նկատեց, որ պարտքային ճգնաժամը հատուկ է համաշխարհային տնտեսությանը և կոնկրետ երկրների դեպքում հետևանքներ է ունեցել։ «Մենք մոտեցել ենք պարտքային ճգնաժամի շեմին, որովհետև նախ պետական պարտքն արդեն վաղուց հատել է համախառն ներքին արդյունքի 60 տոկոսի շեմը, բացի դրանից՝ արտաքին պարտքը 2018 թվականից հետո աճել է գրեթե 3,5 անգամ ավելի բարձր տեմպով։ Այսինքն՝ պետական պարտքը այս իշխանության օրոք աճել է շուրջ 40 տոկոսով իսկ երկրի ՀՆԱ–ն ընդամենը 11 տոկոսով»,–ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել