Tert.am-ը գրում է.

Այս խորհրդարանը պատմության մեջ մնալու է ոչ այնքան դրական հիշողություններով, քանի որ մենք պարտության խորհրդանիշ դարձանք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի արձակմանը:

«Քանի դեռ խորհրդարանն իրավաբանորեն գործում է ամբողջությամբ և չի ավարտել իր լիազորությունները, կարծում եմ, որ պիտի հասցնենք ամենակարևոր հարցի պատասխանն այս խորհրդարանում տալ՝ ի՞նչ է լինելու Արցախի ապագան: Մենք պետք է չմնանք պատմության մեջ Արցախը հանձնած խորհրդարան, մենք պետք է  նաև Արցախի ապագայի մասին մեր տեսլականը հստակ շարադրված տանք»,- ասաց Թագուհի Թովմասյանը:

Նա նաև նշեց՝ Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հարցը մի քանի անգամ իր կողմից բարձրաձայնվել է ԱԺ-ի ամբիոնից, բայց այդ ուղղությամբ որևէ գործողություն չի արվում:

«Միևնույն է, մենք չունենք խրամատ, կահավորված առաջնագիծ, մենք չունենք գիշերակացի համար պայմաններ, երբ ես այդ հարցը բարձրացրեցի, ինձ համար տարակուսելի էր, որ վարչապետն ասաց՝ գաղտնիք ենք բացահայտում, քանի որ մի քանի մետրի հեռավորության վրա ադրբեջանցին տեսնում է մեր առաջնագիծը: Ադրբեջանը հիմա գտնվում է բավականին բարձր և բարենպաստ դիրքերում, քան մենք»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել