ArmLur.am-ը գրում է.

«Ես ներողություն եմ խնդրում, եթե իմ մասով եղել է մասնակցություն ընտրակեղծիքների պրոցեսին»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում այս մասին հայտարարել է ԱԺ անկախ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը։

«Բարքերը, որ եղել են՝ կեղծիքներ, ընտրակեղծիքներ, չեմ առանձնացնում որևէ ուժի, բոլորն էլ ընտրակեղծիքի մեջ որոշակի մասնակցություն են ունեցել: Իմ մասով էլ եթե եղել է մասնակցություն, ներողություն եմ խնդրում հանրությունից, դա անթույլատրելի է…», -նշել էր նա:

Նախկին ԲՀԿ-ականի այս հայտարարությունը բավականին ուշագրավ է. ստացվում է՝ Սերգեյ Բագրատյանը չի հերքում, որ մասնակցություն է ունեցել ընտրակեղծիքների գործընթացի, սակայն հիմա զղջում է: Նույն տրամաբանությամբ կարող է արդյոք ինչ-որ մեկը մարդ սպանել, հետո ասել, թե զղջում է, կամ առհասարակ որեւէ հանցագործություն անել, ապա զղջման խոսքից հետո մնալ անպատիժ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել