Իրավունքի ուժով Ազգային ժողովը արձակելու դրական կողմերից մեկն այն է, որ շուրջ 2,5 տարվա ապազգային գործունեության և ձրիակերության համար պարգևավճար ստացած և մեր պետականությունը կործանած իմքայլական ուսապարկերը չեն օգտվի «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնություններից, այսինքն` կենսաթոշակայի տարիքում չեն ստանա բարձր կենսաթոշակ, քանի որ առնվազն մեկ սահմանադրական ժամկետ չեն զբաղեցրել ՀՀ ԱԺ պատգամավորի պաշտոնը։ Այդ ուսապարկերը բեռ դարձան մեր ուսերին, լավ է գոնե բեռ չեն դառնա մեր երեխաների համար, չնայած նրանց կործանարար գործունեության հետևանքները դեռ իրենց վրա կկրեն հայ ժողովրդի մի քանի սերունդներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել