Pastinfo.am-ը գրում է.

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանը Հայաստանի կողմից կառուցողական մոտեցում չի տեսնում։ Ըստ Բայրամովի՝ հայկական կողմն արգելակում է եռակողմ գործընթացը, եւ նման պահվածքը չի ծառայում տարածաշրջանում իրավիճակի կարգավորման համար: 

Համաձայնագրի խախտման ամենացայտուն օրինակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը համարել է, իբր, հայ զինծառայողների ներթափանցման փորձը Ադրբեջանի տարածք ու  գերեվարվածներին կրկին դիվերսանտներ  անվանել, որոնք իբր ապօրինի ներխուժել են Ադրբեջանի տարածք։ Նա պնդել է, թե  ռազմագերիներին Ադրբեջանը վերադարձրել է հայրենիք։

«Խմբի մի մասը ոչնչացվել է, իսկ մյուս անդամների մասով այժմ շարունակվում են քննչական գործողությունները։ Ընդ որում, Ադրբեջանը կատարում է միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը։ Այսպես, ձերբակալվածներին տեսակցելու հասանելիություն կա նաև Կարմիր Խաչի կողմից, նրանք կապ ունեն ընտանիքների անդամների հետ, ինչը չի կիրառվել ադրբեջանցի ռազմագերիների նկատմամբ»,- հավելել է Բարամովը՝ ՌԴ ԱԳ նախարարի հետ ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։

Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանը շարունակում է ռազմական հանցագործությունների կատարումը՝ հրաժարվելով տրամադրել ականապատ դաշտերի քարտեզներ, թեեւ եռակողմ հայտարարությամբ դա նախատեսված է: Տեղեկություններ չկան նաեւ առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակներից ի վեր Ադրբեջանի շուրջ 4 հազար անհետ կորած քաղաքացիների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել