Tert.am-ը գրում է.

Ադրբեջանցիների կողմից  Սյունիքի մարզի Արավուս համայնքի հովիվի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվի։ Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Գորիսի բաժանմունքում նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ հանցակազմի բացակայության հիմքով: Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը ոստիկանությունն ուղարկել է ՀՀ դատախազություն՝ դրա օրինականությունը ստուգելու նպատակով»,-փոխանցեցին ոստիկանությունից:

Հիշեցնենք՝  ավելի վաղ հայտնել էինք, որ Արավուս համայնքի սահմանում ադրբեջանցիները բռնություն էին գործադրել գյուղի հովիվ Ֆելիքս Ավագյանի  վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել