Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այս մասին հայտնում է Minval.az կայքը՝ հղում անելով երկրի ԱԳՆ մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում նախարարները կքննարկեն երկկողմ համագործակցության զարգացումը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարարն երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Բաքվում: Ավելի վաղ կայացել է Լավրովի հանդիպումը երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել