Shamshyan.com-ը գրում է.

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 8 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ՝ 26-ամյա Սուրեն Մկրտչյանի վարած Infiniti մակնիշի 17 XՏ 117 համարանիշի և Տավուշի մարզի Այգեպար գյուղի բնակիչ՝ 33-ամյա Ալբերտ Ադամյանի վարած Range Rover մակնիշի 50 VV 009 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Range-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել «Դոմուս» խանութի պատին, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Ս. Մկրտչյանն աշխատում է «Բեթ Քոնստրակտ» ՍՊԸ-ում՝ որպես բուքմեյքեր, իսկ Ա. Ադամյանը՝ «Տավուշի Ճանշին»-ում՝ որպես փոխտնօրեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել