Hraparak.am-ը գրում է.

Ադրբեջանական վարչակարգը այսպես կոչված ալբանա-ուդիական քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների համար նոր այցելություն է կազմակերպել դեպի Լաչինի շրջան՝ Աղօղլան վանական համալիր։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Report պարբերականը։

Ուշագրավ է, որ այցին մասնակցում են նաեւ ադրբեջանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, իսկ ալբա-ուդիական համայնքին ուղեկվում են կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական գերատեսչության աշխատակիցները։

Ուշագրավ է նաեւ, որ պաշտոնական հաղորդագրության մեջ ալբանա-ուդիական քրիստոնեական համայնքի ներկայացուցիչները ներկայացվում են որպես «Ալբանական առաքելական անկախ եկեղեցու» իրավահաջորդներ։ Սա արդեն երրորդ այցն է Աղօղլանի վանական համալիր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել