Pastinfo.am-ը գրում է․

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբը կղեկավարի ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։ Այս պահին հիմնական թեկնածուն նա է։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Պատիվ ունեմ» դաշինքի շրջանակներում իրենց քաղաքական համագործակցության մասին են հայտարարել ՀՀԿ եւ «Հայրենիք» կուսակցությունները, որոնք արտահերթ ընտրություններին կմասնակցեն միասին, իսկ ընտրացուցակը կգլխավորի «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել