ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը պետք է մինչև 2021 թվականի նոյեմբեր ներկայացնի ԵՄ առաջին ռազմական հայեցակարգի նախագիծը` «Ռազմավարական կողմնացույց»-ը:

Համապատասխան հանձնարարականը նա ստացել է ԵՄ Խորհրդից: Այս մասին հայտարարվել է երկուշաբթի օրը՝ մայիսի 10-ին, հայտնում է ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը: Այս մասին գրում է korrespondent.net կայքը:

Նշվում է, որ դրա ներկայացումից հետո տեղի կունենա հայեցակարգի հետագա քննարկումը: 

ԵՄ խորհուրդը նշել է անվտանգության և պաշտպանության ոլորտում առաջ շարժվելու անհրաժեշտությունը:

«Ռազմավարական կողմնացույց հայեցակարգը կնպաստի և կուղղորդի անվտանգության և պաշտպանության ոլորտում հավակնությունների մակարդակի իրացումը: Ուստի, խորհուրդը կոչ է անում Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչին ռազմավարական կողմնացույցի առաջին նախագիծը քննարկման ներկայացնել 2021 թվականի նոյեմբերին` Խորհրդի նիստում»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ԵՄ-ն պետք է խթանի իր շահերն ու արժեքները և կարողանա դիմակայել գլոբալ անվտանգության սպառնալիքներին և մարտահրավերներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել