Tert.am-ը գրում է.

Հիմա ինչ անենք, մեր մի դաշնակիցն էլ, որի հետ նախկինում դաշինք էինք կազմել, հիմա մեր ընդդիմությունն է, հիմա ի՞նչ, դրանով սուգ ապրենք, ոչ, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ ժամանակին սխալ անձանց իրենց թիմ են ներառել, որոնք հիմա այլ դաշինքներով են հանդես գալիս:

«Կներեք, եթե իդեալական լիներ ... իհարկե, խնդիրներ եղել են, բայց մի բան է, երբ դու ասում ես, որ խնդիրներ են եղել, մի բան է, երբ ասում են՝ ձախողել եք: Այս ընթացքում եղել է, որ մենք մի ճանապարհով ենք գնացել, հետո հասկացել ենք, որ դա սխալ է, սխալը սխալ է, բերել ենք, փոխել ենք ու այսօր վարչապետի ելույթը սրա մասին էր, որ մենք չենք ձախողել, այո»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել